ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է անհրաժեշտության դեպքում կրկին ոչնչացնել Իրանի միջուկային ծրագրի օբյեկտները։ Սպիտակ տան ղեկավարը հիշեցրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի խոսքերը Fox News-ին տված հարցազրույցից՝ երկրի միջուկային օբյեկտների շատ լուրջ վնասի և ոչնչացման մասին։               
 

Հոբելյանական հանդիսությանը կմասնակցեն Հայաստանի և Վրաստանի օպերային աստղերը

Հոբելյանական հանդիսությանը կմասնակցեն Հայաստանի և Վրաստանի օպերային աստղերը
22.10.2014 | 12:55

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ հոկտեմբերի վերջին շաբաթը կնշանավորվի երկու հոբելյանական երեկոներով. հոկտեմբերի 25-ին ճանաչված օպերային երգչուհի, Հայաստանի և Վրաստանի ժողովրդական արտիստ Էլվիրա ՈՒզունյանը «Անավարտ երկխոսություն» կունենա իր սիրելի հանդիսատեսի հետ: Հոբելյանական հանդիսությանը կմասնակցեն Հայաստանի և Վրաստանի օպերային աստղերը: Մեծ հոբելյանական երեկոյով հոկտեմբերի 29-ին կնշանավորվի նաև ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Հովհաննես Չեքիջյանի ծննդյան 85-ամյակը:

Հոկտեմբերի վերջին այս թատերաշրջանում առաջին անգամ կներկայացվի Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետը: Թատերական ամիսը օպերային թատրոնում կեզրափակվի Ս. Ռախմանինովի «Ալեկո» օպերայով:

Դիտվել է՝ 848

Մեկնաբանություններ